-
16.11.2024|
14:11
ՀՀ Կառավարության նիստը դարձել է տգիտության խոռոչ, որից յուրաքանչյուր հինգշաբթի օր հորդում է տխմարածին դատողությունների հեղեղ, որն էլ կարող է ապագա պատմաբաններին հասցնել հոգեընկճման։
-
16.11.2024|
10:37
Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նույնն է, ինչ 2021թ. ընտրված Նիկոլը:
Ոչ մի տարբերություն:
-
15.11.2024|
22:16
Կներեք, ախր չգիտեմ, այլևս կարելի՞ է հավատալ, որ հայ ժողովուրդը ինչ-որ բանի ընդունակ է:
Օջախային, փոքրիկ, անտեսանելի, հուսահատ ճիչերով պայքարի «գլադիատորներս»՝ հեչ...
-
15.11.2024|
21:32
Սա հայ զինվորի երդումն է:
Կարդացեք և տեսեք, թե ինչի մասին է այս երդումը ու ինչ խզման, հակասության մեջ է այսօրվա պետական քաղաքականություն կոչվող, իսկ իրականում քաղաքական աղանդավորականություն իրականացվողի հետ...
-
15.11.2024|
16:07
Հայոց բանակում ծառայելը պատվի հարց է, բայց երկար ու ձիգ տարիների ընթացքում Հայոց բանակում ծառայելը դարձել է միայն խեղճուկրակ, հայրենաՏեր մարդկանց պարտականությունը։ Մնացած բոլոր դեպքերում, ամենաբարձր հայրենասիրություն գոռացող օլիգարխները, պետական այրերը իրենց որդիներին, իրենց հարազատների որդիներին ամեն գնով ազատում էին Հայոց բանակում ծառայելուց։
-
15.11.2024|
06:57
Անկեղծ, մարդկայնորեն խղճում եմ բոլոր նրանց, ովքեր մի այլ տիպի
հուզմունքով ասում են ՝ «.... հայամետ Ռուբիոն պետքարտուղար է դառնալու...»:
Այդ ինչո՞վ է հայամետ:
-
14.11.2024|
17:13
Հայկական պետության լուծարման արարը արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ Արևմուտքի կողմից շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը...
-
13.11.2024|
16:34
Պետք է թիրախավորվեն ու հանրային պարսավանքի արժանանան բոլոր այն հաստատությունները, որոնք սպասարկեցին 2018 թ․ «թավշյա» դավադրությունը՝ դառնալով մերօրյա ազգային աղետի համահեղինակներ։
-
13.11.2024|
12:12
Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես այս իշխանությունների գործողությունների նկատմամբ ունեմ փաստարկված հակակրանք։ Բայց նաև իշխանությունների նկատմամբ քննադատական խոսքը չի կարող ստիպել լռել այլ դեպքերում։
-
12.11.2024|
15:22
Իմպերիան պետության հակառակորդն է:
Գլոբալիզմը իմպերիալիստական քաղաքականություն է, հետևաբար, ոչ մի պետություն չի պահպանելու իր գոյությունը, եթե այն հաստատվեց...